Մանկավարժական աշխատողի ազնվության սկզբունքներ

Փաստաթղթեր
Մանկավարժական աշխատողի ազնվության սկզբունքներ

Կանոնակարգ

                                                                                                           Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի

                                                                                                            15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով

 

​​«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ​ 

​​  ՔՈԼԵՋ      ​ 

​​ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱԶՆՎՈ​​ւ​​ԹՅԱՆ ՍԿԶԲՈ​​ւ​​ՆՔՆԵՐ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳ​ 

 

​​Փաստաթղթի հիմքում ընկած ​​են​​՝​ 

 

​​1. ԸՆԴՀԱՆՈ​​ւ​​Ր  ԴՐՈ​​ւ​​ՅԹՆԵՐ ​ 

 

​​ Սույն ​​կարգ​​ը  սահմանում է ​«​Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի մանկավարժական աշխատողի ակադեմիական ազնվության սկզբունքները, դրսևորումները,  կանխարգելման ձևը և ակադեմիական ազնվության սկզբունքների խախտման հետևանքները։ ​ 

​​2․ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈ​​ւ​​ԹՅՈ​​ւ​​Ն​ 

 ​Ա​​շխատանքի կատարումն​ ​առանց այ​​լոց​​ աշխատանքներից արտագրությ​​ան,​​ շահադիտական նպատակներով կիրառման՝ ենթադրում է ակադեմիական ​​ազնվություն​:​ Իր ա​​շխատանք​​ում ​​հեղինակ​​ն​​ ուրիշի ​​մտ​​քերը,​​ խոսքը, նյութերն օգտագործելիս ​​պարտավոր է​​ տալ​​ դրան​​ց​​ ծանոթագրութ​​յունը​​՝ նշելով մատենագիտական տվյալները, աղբյուր​​ները​​ (աշխատության հեղինակի​​ն, ​​ վերնագիրը, հրատարակության տարեթիվը, էջը): ​​Կ​​արգը կոչված է ​​Քոլեջ​​ում որոշակի կանոններ հաստատելու՝ մանկավարժական աշխատողների և ​​ուսանող​​ների միջավայրում ակադեմիական ազնվությունը պահպանելու համար։ Ակադեմիական ազնվությ​​ան խախտման ցանկացած դեպք համարվում է ակադեմիական անազնվություն, ինչն ունենում է համապատասխան հետևանքներ՝ հ​​ամաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի​​։ ​​Քոլեջի դասավանդողները պետք է տեղեկացված լինեն Քոլեջի ակադեմիական ազնվությունը երաշխավորող և գրագողությունը կանխարգելող միջոցների վերաբերյալ Քոլեջի քաղաքականության և դրանից բխող գործընթացների մասին` ակադեմիական ազնվության գաղափարն ընկալելու և տարածելու համար: Հետևաբար,​ ​Քոլեջի  մանկավարժական ​​յուրաքանչյուր ​​աշխատող​ ​պատասխանատվություն է կրում ակադեմիական սկզբունքների պահպանության հարցում։  ​ 

​​3․ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՆԱԶՆՎՈ​​ւ​​ԹՅՈ​​ւ​​Ն​ 

  ​Ակադեմիական անազնվությունը ուրիշի ուսումնական​, ​քննական​, ​ավարտական, ​​հետազոտական ​​ աշխատանքներ​​ը​​, ուսումնասիրութունները, հետազոտությունները որպես սեփական աշխատանք ներկայացնել​​ն է​​, ինչ​​պես նաև​​ այլոց աշխատանքները հատվածաբար կամ ամբողջությամբ պատճենելը և սեփական աշխատանք ներկայացնելը​​։ ​  

​​Ուրիշի ստեղծագործություն ասելով՝ հասկանում ենք յուրաքանչյուր հրապարակված և չհրապարակված նյութ` գրավոր (ձեռագիր, տպագիր կամ առցանց) կամ բանավոր, վիզուալ (տեսանյութ, նկար, ձայնագրություն, գրաֆիկ, աղյուսակ, որում միանշանակորեն երևում են հեղինակային տվյալները և հրատարակման/հրապարակման ժամանակագրությունը):​ 

​​Ուրիշի ստեղծագործության յուրացումը և/կամ առանց պատշաճ հղումների օգտագործումը համարվում է գրագողություն` անկախ սկզբնաղբյուրի հեղինակների և/կամ սեփականատերերի կողմից նյութի՝ որպես սեփական ներկայացնելուն տրված համաձայնությունից (շահադիտական նպատակներից ելնելով կամ առանց դրանց)։​ 

​​Ակադեմիական ազնվության​​ խախտման տեսակներ​​ն են​​՝​ 

  • ​​Ուրիշի ստեղծագործությունից մտքերի, հատվածների ամբողջական կամ մասնակի յուրացումը, պատճենումը և բառացիորեն որպես սեփական ներկայացումը:​ 

  • ​​Ուրիշի ստեղծագործությունից մտքերի, որոշ հատվածների պատճենումը և/կամ, շրջասությամբ, այլ բառերով առանց պատշաճ հղումների վերաշարադրումը։​ 

  • ​​Ուրիշի ստեղծագործությունից մտքերի, հատվածների բնագիր լեզվից տարբեր լեզվով հրատարակումը և/կամ ներկայացումը՝ առանց բնագրին պատշաճ հղումների։​ 

  • ​​Գրագողության փաստը միտումնավոր քողարկելը, որը ևս ակադեմիական ազնվության խախտման դեպք է և արժանի կարգապահական ընթացակարգերի։​ 

​​ Գրագողության դեպքերը կարող են լինել գիտակցված՝ ​​միտումնավոր կամ ​​ոչ գիտակցված՝ ​​անփութորեն․ երկու դեպքում էլ սահմանվում են կարգապահական ընթացակարգեր:​  

​​Գրագողության դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է`​ 

​​ա) Ուրիշի և/կամ սեփական ստեղծագործություն/ներից մտքերի, հատվածների բառացի մեջբերումները ներկայացնել պատշաճ հղումներով:​ ​Անհրաժեշտության դեպքում առավել մեծ մեջբերվող մտքերը, գաղափարները, աղյուսակները, գրաֆիկներն ու պատկերները ներառել հավելվածում` տալով համապատասխան հղում/ներ:​ 

​​բ) Ուրիշ/ների ստեղծագործություն/ներից մտքերի, հատվածների վերաձևակերպումը և/կամ համակցումը ներկայացնել պատշաճ հղումներով` նշելով օգտագործված բոլոր աղբյուրները։​ 

​​գ) Գ​​րագողության խնդիրներից խուսափելու համար տեղին է ընդհանրացնել ուրիշի մտքերը, գաղափարները, փաստարկները սեփական բառերով և տալ համապատասխան հղումներ։​ 

​​դ) Եթե հրատարակվող կամ հրապարակվող նյութի հիմքում ընկած են այլ անհատների, խմբերի, կազմակերպությունների ուղղակի գործունեության և/կամ հետազոտությունների արդյունքները, ապա պետք է դա հիշատակել աշխատանքում՝ շեշտելով յուրաքանչյուրի ներդրումը։​ 

​​  ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ​ 

​​ Յուրաքանչյուր աշխատանք, որը չի համապատասխանում ակադեմիական ազնվության սկզբունքներին, համարվում է անվավեր աշխատանք և չի ընդունվում համապատասխան ​​հանձնաժողով​​ի և պատասխանատուի կողմից։   Գրագողություն իրականացրած  անձի հանդեպ գործում են տարբեր պատ​​ժ​​ամիջոցներ՝​ 

  • ​​աշխատանքի անվավեր ճանաչում​ 

  • ​​նկատողություն​ 

  • ​​կրկնվելու դեպքում՝  աշխատանքային պայմանագրի լուծարում։​ 

college