«Մուտք Քոլեջ» ճամբար

Փաստաթղթեր
«Մուտք Քոլեջ» ճամբար

Կազմակերպման կարգ

Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի

                                                                                                  15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով

 

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ 

ՔՈԼԵՋ 

«ՄՈւՏՔ ՔՈԼԵՋ» ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ 

​​«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ընդունելությունը կազմակերպում է Մուտքի ճամբարով։​ 

​​Ճամբարը կազմակերպվում  է երկու փուլով՝ երևանյան և արտագնա։​ 

​​Մուտք ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է  հայտագրվել​։​ Մուտքի ​​ճամբարն իրականացվում է երեք փուլով՝​ 

  • հունիս ամսին 

  • ​​հուլիս ամսին​ 

  • ​​օգոստոս ամսին​ 

​​Մուտք  ճամբարի նպատակներն են՝​ 

  • ​​ծանոթացում հեղինակային մանկավարժությանը, ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին​, 

  • ​​ծանոթացում նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրերին​, 

  • ​​մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների ընձեռում​, 

  • ​​ինքնադրսևորման, զարգացման հնարավորությունների ներկայացում​, 

  • ​​ուսուցման միջավայրի, ուսուցման համար անհրաժեշտ հմտությունների յուրացում​, 

  • ​​մեդիակրթության ապահովում։​   

​​Ճամբարի կազմակեպումը՝​ 

  • ​​Ճամբարի կազմակերպումից առնվազն 5 օր առաջ կազմակերպիչը հայտագրված դիմորդներին տեղեկացնում է  ճամբարի մեկնարկի մասին։​ 

  • ​​Մուտքի ճամբարի առաջին՝ երևանյան եռօրյա փուլի ընթացքում կրթահամալիրի Քոլեջում սովորել ցանկացող դիմորդներն ընդգրկվում են ճամբարային ջոկատում։​ 

  • ​​Արտագնա փուլը կազմակերպվում է մեկօրյա կամ բազմօրյա ուսումնական ճամփորդությամբ, բարձունքի հաղթահարմամբ։ Արտագնա փուլի համար վճարում են կրթահամալիրը և ծնողը։​ 

  • ​​Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդների Մուտքի ճամբարի կազմակերպումը բազմամասնագիտականի թիմի անդամի կամ ուղեցողի աջակցությամբ։​ 

 

​​Ճամբարի բովանդակությունը՝​ 

 

  • ​​շրջայց​ ​կրթահամալիրով, ​ 

  • ​​ծանոթացում ուսումնական կենտրոնների գործունեությանը​, 

  • ​​ծանոթացում մասնագիտական կրթական ծրագրերին​, 

  • ​​մասնակցություն դասընթացներին​, 

  • ​​բլոգավարություն, էլ․ փոստի վարում,​ 

  • ​​շրջակա միջավայրի խնամք​, 

  • ​​սովորող-սովորեցնող համագործակցություն ուսանողների հետ​, 

  • ​​ուսումնական ճամփորդություն​, 

  • ​​բարձունքի հաղթահարում​, 

  • ​​այլ աշխատանք՝ ըստ ճամբարի ղեկավարի հրապարակած աշխատակարգի։​ 

​​Ճամբարի ավարտին համակարգողը ներկայացնում է մասնակիցների գործունեության հաշվետվություն՝ գրանցելով ցուցանիշներ։​ ԿԳՄՍՆ սահմանված ​կարգով,​ և ճամբարի համակարգողի հաշվետվության արդյունքում  սովորողի հետ կնքվում է ուսումնառության պայմանագիր։​ 

​​Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր​ 

  1. ​​9-րդ դասարանի վկայականը​ 

  1. ​​ծննդյան վկայականի պատճեն​ 

  1. ​​4 լուսանկար​ 

  1. ​​սոցքարտի պատճեն (ՀԾՀ)​ 

  1. ​​ծնողի անձնագրի պատճեն​ 

college