Կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում դարբնի

Հայտարարություն
Կրթահամալիրը աշխատանքի  է հրավիրում դարբնի


Կրթահամալիրի գեղարվեստի ուսումնական կենտրոնում աշխատանքի համար դարբնին, մետաղի գեղարվեստական մշակման մասնագետին ներկայացվող պահանջները.

  1. աշխատանքային փորձ՝ ավանդական դարբնության,  մետաղի գեղարվեստական  ձևավորման, եռակցման.
    անվտանգության ապահովում՝ իր և սովորողների կողմից անվտանգության կանոնների, կարգապահության, գործիքների և սարքավորումների պատշաճ, անվտանգ շահագործման, համապատասխան պաշտպանիչ հանդերձանքով աշխատանքի (ձեռնոց, գոգնոց, ակնոց).
    մաքուր ու կազմակերպված աշխատանքային միջավայրի պահպանում.
  2. ուսուցման  փորձ. տարատարիք սովորողների հետ արդյունավետ հաղորդակցվելու, դարբնության տեխնիկան փոխանցելու հմտություն, համբերություն,  հրահանգների հստակություն և կառուցողական հետադարձ կապ ապահովելու հմտություն.
  3. ստեղծականություն և նորարարություն սովորողների հետ նոր գաղափարներ, դիզայն փորձարկելու, աշխատանքով ուսումնական միջավայրը բարեփոխելու համար.
  4. համագործակցային հմտություններ այլ մանկավարժների և վարպետների հետ դարբնությունը միջառարկայական նախագծերում կամ ուսումնական ծրագրերում ինտեգրելու համար:

Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46: 

MSKH