Բնագիտության մասնախմբի աշխատանքները Մանկավարժական ճամբարի ընթացքում

Ամփոփումը՝ Նունե Թեմուրյանի
Գարնանային մանկավարժական ճամբարի՝ մարտի 25-29 ընկած ժամանակահատվածում կրթահամալիրի բնագետները մասնակցեցին հատուկ ընտրված աշխատակարգով հագեցած բնագիտության մասնախմբի հանդիպումներին։ Բազմաբովանդակ և հետաքրքիր աշխատակարգը ներկայացնենք հերթականությամբ։
«Փորձարարական կարողություններ» - Մարտի 25, ժամը 12։00 /ֆիզիկայի լաբորատորիա/․
- Աշխատանք «Փորձարարական կարողություններ» մոդուլը ստեղծելու ուղղությամբ
Կրթահամալիրի բնագետները ներկայացրեցին փորձարարական կարողությունների մասին իրենց պատկերացումները՝ հենվելով սեփական փորձի վրա։ Ավելին՝ բլոգում։