Չորս էլեմենտ. արվեստ և մշակույթ

Արվեստի և մշակույթի այսօրինակ նախագծերն ուղղված են կոնցեպտուալ լուսանկարչության բնագավառում նոր մտքեր գեներացնելուն, նոր արտահայտման միջոցներ փնտրելուն, լուսանկարչության միջոցով ասելիքը տեղ հասցնելուն։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի լուսանկարչության բաժնի ավարտական կուրսի սովորողներ Ջուլիա Ասրյանի, Սոֆի Առաքելյանի, Թամարա Աղասյանի, Քնար Հարությունյանի մասնակցությամբ սկսվել է ֆոնդհայթայթման արշավ, որի միջոցով նախատեսվում է.
- լուսանկարչական նախագծերի գրքույկի տպագրություն,
- լուսանկարչական գրքույկի ցուցահանդեսի համար նկարների, փոստքարտերի տպագրություն։