Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման ու իրականացման կարգ

Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման ու իրականացման կարգ

Ավագ դպրոցում (այսուհետ՝ դպրոց) սովորողի ինքնակրթությունը իր անհատական ուսումնական պլանով որոշված  դասընթացի կամ դրա որևէ բաժնի ինքնուրույն յուրացումն է: Սովորողը ծրագրային նյութը ինքուրույն յուրացնելու մասին դիմում է դպրոցի ղեկավարին՝ ներկայացնելով ինքնակրթության անցնելու հիմնավորում: Սովորողին կցվում է մանկավարժ խորհրդատու (այսուհետ՝ խորհրդատու), ով օգնում է սովորողին՝ ինքնակրթության ծրագիրը կազմելու: Խորհրդատուն ստուգում է, որ սովորողն իմանա դասընթացի ծրագիրը: Ինքնակրթության ծրագրը պարունակում է.

·     Դասընթացի ծրագրի բաժինների հերթականությունը

·     Յուրաքանչյուր բաժնի յուրացման համար անհրաժեշտ ուսումնական գրականության, ուսումնական միջոցների, ուսումնական նյութերի ցանկը

·     Յուրաքանչյուր բաժնի յուրացմանը հատկացվող ժամանակը

·     Տվյալ բաժնի յուրացումն ստուգելու ձևը և միջոցները (միջանկյալ ստուգում)

·     Ուսումնական (հետազոտական, ստեղծագործական) նախագծի թեմա:

Սովորողի ինքնակրթության ծրագիրը հաստատում է դպրոցի ղեկավարը, ում հրամանով սովորողին տրվում է որոշակի ժամանակում այդ ծրագիրն իրագործելու իրավունք:
Դպրոցի գրասենյակը համապատասխան փոփոխություններ է կատարում սովորողի անհատական դասացուցակում:
Միջանկյալ ստուգումը չհանձնելու դեպքում սովորողը զրկվում է ինքնակրթության ծրագիրը շարունակելու իրավունքից:

 Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք:

MSKH