Այցելություն Ազգային ժողով․մասնակցություն խորհրդարանական լսումների

Վարդան Կարապետյան
Մայիսի 10-ին ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կայացավ խորհրդարանական լսումներ՝ «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Լսումներին մասնակցեցին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի մի խումբ հետաքրքրված, շահագրգիռ սովորողներ, ովքեր նախապես ընթերցել էին «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ձևակերպել հարցեր, առաջարկներ և հնչեցրել Ազգային ժողովում։
Ամբողջական լուսաբանումը՝ դասավանդողի բլոգում
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի
Էջի լուսանկարը՝ Արթենի Ջանիկյանի