Կամավորական աշխատանք կրթահամալիրում

Կամավորական աշխատանքի ընթացքում մասնակիցը՝
- նախագիծ է իրականացնում կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին, ավագ դպրոցներում, քոլեջում.
- կենդանի միջավայրում ծանոթանում է հեղինակային ծրագրի բովանդակությանը և կազմակերպմանը.
- ներկայանում է․ նախագիծն իրականացնելիս տարբեր խմբերում ներկայացնում է իր մանկավարժական մոտեցումներն ու հմտությունները.
- ձեռք է բերում նոր փորձառություն.
Կամավորական աշխատանքը սկսվում է քառօրյա վերապատրաստումից հետո և նվազագույնը երկու շաբաթ։