Հասարակագիտական քննարկում-գրքի շնորհանդես
Մայիսի 5՝ 13։00
Մայիսյան հավաքի շրջանակում հասարակագիտական լաբորատորիան «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հետ համագործակցությամբ նախաձեռնել է հասարակագիտական քննարկում-գրքի շնորհանդես․քննարկում ենք վիպասան Հայկ Խաչատրյանի պատմավեպերը, իրականացնում «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» գրքի շնորհանդեսը:
Օր՝ մայիսի 5Ժամ՝ 13։00-14։20Վայր՝ Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Մասնակիցներ՝ Միջին-Ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, հասարակագետներ, Հայկ Խաչատրյանի որդի Վահե Խաչատրյան, ջութակահար, գրքի փիար-մենեջեր Մանան Գարուկյան, մտերիմներ, կրթահամալիրի վոկալ համույթ, այլ շահագրգիռ անձինք
Համակարգումը՝ հասարակագիտական լաբորատորիայի և «Տիգրան Հայրապետյան» գրադարանի /ղեկավարներ՝ Վարդան Կարապետյան, Լուսինե Ալեքսանյան/
Գեղարվեստական մասի պատասխանատու՝ Լիսիցյան կենտրոնի ղեկավար Սյուզի Մարգարյան
Լուսաբանումը՝ «Սուրհանդակ» և «Սարալանջ» ռադիոների /պատասխանատուներ՝ Իրինա Ապոյան, Անահիտ Մելքոնյան/, Հ1 հեռուստաընկերության