«Տիգրան Հայրապետյան» մրցանակ 2025
3/14/2025, 10:14:00 AM
Created By`
LusinePashayan
.jpg)
Հայտերի ընդունումը՝ մարտի 4-ից
«Տիգրան Հայրապետյան» մրցանակ
- հանրակրթական դպրոցի ուսուցչին` հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
- հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների սովորողին, սեբաստացի քոլեջի ուսանողին հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար․
Ուսուցիչը, սովորողը մրցանակի հայտը ներկայացնում են իրենց ստեղծած էլեկտրոնային նյութերով։ Մրցանակակիրների ընտրության հանձնաժողովը կրթահամալիրի մասնաժողովն է։
Հիմք՝ կրթահամալիրի տնօրենի հրամանը «Կրթահամալիրում 2025թ. պարգևատրման միջոցները ձևավորելու, պարգևատրման, ամենամյա մրցանակների մասին»։
Ժամանակացույց
- Մրցանակի թեկնածուների ինքնաառաջադրումը, հայտերի ընդունումը՝ 2025 թ․ մարտի 4-ից 13-ը։
- Հայտերի քննարկումը` մարտի 5-ից 16-ը:
Ինքնառաջադրման հայտը լրացվում է առցանց։
Համակարգող՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյան (էլ․ փոստ՝ l.aleqsanyan@mskh.am, հեռ․ 093 50 59 42)։