Առավոտյան ընդհանուր պարապմունքներ

Հասմիկ Մաթևոսյան

 Մարտի 3-7
Ժամ՝ 9.00-9.15

Մասնակիցներ՝ 5 տարեկանների, 1-5-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Վայր՝ 

  • Արտասահման, Երաժշտության սրահ, առաջին դասարանների նախասրահ

Ծրագիր

Մարմնամարզություն

«Ուսումնական ժամերգություն» նախագծով

  • Մանուկների Հայր մեր
  •  Քրիստոս ի մեջ
  • Տերունական աղոթք

«Գովք բնության, ծառ ու ծաղկի» նախագիծ

  • Ախ, գարուն է
  • Խնկի ծառը ծաղկել է, Մեր դռանը խնկի ծառ
  • Զարկ բոլոճիկ
  • Ծառս ի ծաղկեցավ
  • Զնկլիկ օրոճ
  • Կարկաչա

«Խաղերգեր» նախագծով


1. Իշու դնչիկ

2. Գնացեք, տեսեք

3. Այլի հո

4. Կոտ ու կես

5. Այ ֆոռկա

6.Ադեն մածուն մերել է


Միասնական պարեր

«Պարատուն» նախագիծ

  1. Էջմիածին
  2. Կոմիտաս՝ Շորոր
  3. Փալանչո
  4. Կռնկավե
  5. Շավալի, խոշ, բիլազիկ

Ընթերցում ենք 1-3-րդ դասարաններ

Հովհաննես Թումանյան

1. Մանկական բանաստեղծություններ

2. Թումանյանական ընթերցումների փաթեթ

3. Էս էն տունն է
4. Ու՞ր գնացին ծաղիկները
5. Ախ, էսպես էլ գիժ ամիս
6. Հեյ, կանաչ ախպեր
7. Արագիլ, բարով եկար

4-5-րդ դասարաններ

Ե. Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Հ. Թումանյան

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...

Հայտարարություններ

Շնորհավորանքներ

Այլ


northschool

Edit Delete