Հանդիպում Խդր Հաջոյանի հետ
2/26/2025, 5:37:00 PM
Created By`
LusinePashayan
.webp)
Հասարակագիտական մասնախումբ
Լեզվի կոմիտեի առաջարկով 2025 թվականի փետրվարի 21-ը՝ Մայրենի լեզվի միջազգային օրը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունում ապրող այլազգիների մշակույթի հանրահռչակմամբ, որի շրջանակում հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել է հանդիպում եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ:
Օր՝ փետրվարի 26
Ժամ՝ 13։00-14։20
Վայր՝ վարժարանի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 10-12-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբեր, միջին դպրոցի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, հասարակագետներ, այլ շահագրգիռ անձինք
Հանդիպման թեման՝
Եզդիների մայրենին և մշակույթը
Հանդիպման նախագիծը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի
Լուսաբանումը՝ մասնակից սովորողների