Կառավարման խորհրդի նոր կազմի ընտրություն. քվեարկության արդյունքներ
2/14/2025, 6:25:00 PM
Created By`
Սուսան Մարկոսյան

Կառավարման խորհուրդ
Համաձայն կրթահամալիրի Կառավարման խորհրդի կազմի ընտրության կազմակերպման կարգի՝ փետրվարի 14-ին՝ ժամը 14։00, ավարտվեց կառավարման խորհրդի կազմի նոր անդամների ընտրության՝ քվեարկությունը։ Քվեարկությանը մասնակցեցին կրթահամալիրի աշխատողները, մասնաճյուղերի ծնողական խորհուրդների անդամները, քոլեջի ուսանողները, ավագ դպրոցի սովորողները։
Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ կառավարման խորհրդի բլոգում:
Քվեարկության արդյունքում ըստ հավաքած քվեների՝ կառավարման խորհրդի անդամներ ընտրվել են՝
- Աշոտ Բլեյան, մանկավարժական աշխատող
- Լիլիթ Սահակյան, մանկավարժական աշխատող
- Էմանուել Ագջոյան, մանկավարժական աշխատող
- Լենա Ղազարյան, մանկավարժական աշխատող
- Գեղամ Գևորգյան, դպրոց-պարտեզի սովորողի ծնող
- Սեդա Քալանթարյան, դպրոց-պարտեզի սովորողի ծնող
- Արտակ Աբրահամյան, միջին դպրոցի սովորողի ծնող
- Լիլիթ Ալավերդյան, ավագ դպրոցի սովորողի ծնող
- Գրիգոր Պապիկյան, քոլեջի ուսանող
- Սոնա Արզումանյան, քոլեջի ուսանող
- Դավիթ Մուրադյան, ավագ դպրոցի սովորող
- Ռոբերտ Աթայան, ավագ դպրոցի սովորող
Շնորհավորում ենք, մաղթում արդյունավետ աշխատանք կրթահամալիրի կառավարման խորհրդում։ Խորհրդի կազմը ենթակա է հաստատման ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով։