Հովհաննես Թումանյան «Բզեզի դպրոցը»

Մարինե Մարտիրոսյան

Արևելյան դպրոցի 1․2 դասարանի սովորողներն ակտիվ ստեղծագործում են «Հեքիաթասաց» դասարանական թատրոն նախագծով։ Այս անգամ որոշեցինք Հ.Թումանյանի «Բզեզի դպրոցը» բանաստեղծությունը խաղ-բեմադրել։ Թումանյանական ընթերցումները միշտ ունենում են անսպասելի լուծումներով, խաղ-հորինումով, ընկերների գովքով ստեղծագործական զարգացումներ։
Ահա՛, այսպիսի խաղընթերցում, խաղ-բեմադրում ենք ներկայացնում և առաջարկում շարունակել ընթերցումների շարքը։ Նյութը՝ դասարանական բլոգում։

easternschool

Edit Delete