Սեբաստացի ընտրողին

Սեբաստացի կրթական համայնքի հարգելի ընտրող՝ սեբաստացի սովորողի, սանի հայրիկ, մայրիկ, կրթահամալիրի աշխատող, քոլեջի ուսանող, ավագ դպրոցի սովորող

Կրթահամալիրի կառավարման խորհրդի նոր կազմի ընտրությունը վճռական փուլում է։ Շնորհակալություն բոլորին, որ ինքնառաջադրվեցին, կազմակերպեցին ընտրության նախապատրաստական փուլը։ 

Խնդրում եմ քվեարկելուց առաջ ծանոթանալ Ձեզ՝ որպես ընտրողի ներկայացված թեկնածուներին, տալ հարցեր, ստանալ պատասխաններ։ Այդ նպատակով  ընտրությանը չորս օր է տրված՝ փետրվարի 10-ից՝ ժամը 14.00-ից մինչև փետրվարի 14-ը՝ 14.00։ Քվեաթերթիկը Դուք կստանաք Ձեր էլեկտրոնային հասցեով։ 

Գործուն մասնակցենք ընտրությանը՝ որպես ծնող, աշխատող, թե սովորող, յուրաքանչյուրս մեր տեղում,  կարգապահ ավարտենք կրթահամալիրի կառավարման խորհրդի նոր կազմի ընտրությունը էլեկտրոնային, փակ քվեարկությամբ։ Յուրաքանչյուրիս ընտրությամբ, վստահ եմ, կունենանք հեղինակային կրթական ծրագիրը պաշտպանող, բլեյան դպրոցի զարգացմանն անհատապես նպաստող անդամներ, ինքնավար, ինքնավստահ, եռանդուն խորհուրդ։ 

Շնորհակալություն։ 


Կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյան 


MSKH

Edit Delete