Փետրվարի 7-ը՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օր
2/8/2025, 4:18:00 PM
Created By`
Ազնիվ Մանուկյան

Վարդան Կարապետյան
Մխիթարյան միաբանության հայկազյան հրաշքը․․․
Մեծ գիտնական և մտավորական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան՝ փետրվարի 7-ին ընդառաջ հասարակագիտական մասնախումբը փետրվարի 5-ին նախաձեռնել էր կլոր սեղան ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., ԳՊՀ դոցենտ Մհեր Քումունցի մասնակցությամբ։ Լեզվաբանը 2024-ի հոկտեմբերի 30-նոյեմբերի 4-ը հյուրընկալվել էր Սուրբ Ղազարում և մասնակցել Մխիթարեան Միաբանութեան մայրավանքում տեղի ունեցած «Աստուածաշունչ Հայկազեան» Միջազգային գիտաժողովին։
Լուսաբանումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Արմեն Ոսկանյանի, Աշոտ Տիգրանյանի