Ներկայացավ կրթահամալիրի Ինժեներական կենտրոնը
2/7/2025, 11:56:00 AM
Created By`
LusinePashayan

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնները սպասարկում են յոթ մասնաճյուղերի սովորողներին՝ 5 տարեկաններից մինչև քոլեջի ուսանողներ։ Տարատարիք սովորողները ամենատարբեր նախագծեր են իրականացնում Ինժիներական կենտրոնում։ Ամեն տարի կենտրոնը ներկայանում է մեկ տարվա արդյունքներով։ 2025 թ․ փետրվարի 6-ին ներկայացան 5 տարեկան սովորողները՝ դաստիարակների հետ ստեղծած ուսումնական խաղերով, 4-12-րդ դասարաններում ընտրությամբ գործունեության խմբերի սովորողները՝ անհատական, խմբային նախաձեռնությունների արդյունքներով։ Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը ներկայացրեց նաև 2025թ․ «Հակոբ Հակոբյան» անվանական մրցանակակիրներին։
Հավաքին ներկա էին կրթահամալիրի գործընկերները, հյուրեր։
Հավաքի համակարգումը՝ Գնել Հարությունյանին։
Օրվա լուսաբանումը՝ Հասմիկ Սիմոնյան, Նելի Արղության։