Դաստիարակների վերապատրաստում
3/28/2025, 2:52:00 PM
Created By`
LusinePashayan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարտի 24-28-ը կազմակերպվում է դաստիարակների հնգօրյա վերապատրաստում։
Վերապատրաստման բովանդակությունը՝
Բլեյան պարտեզ հեղիանակային մանկավարժությամբ
- Զարգացնող, մոբիլ (բազմաֆունկցիոնալ) միջավայրի կազմակերպում
- Ինքնուրույնություն, լեզվագործունեություն, ստեղծականություն խթանող նախագծեր
- Երաժշտություն, թատրոն, խաղ
- Մարմնամարզություն
- Տեխնոլոգիա
- Բույսերի, կենդանիների հետ շփում
- Ընտանեկան նախագծեր
Վերապատրաստումը կազմակերպվում է երկու փուլով՝
Առաջին փուլ՝ մասնակցություն 2-4 տարեկանների խնամքի ու զարգացման, 5 տարեկանների մեկամյա ուսուցման խմբերի գործունեությանը։
Երկրորդ փուլ՝ սեմինար-պարապմունքներ մասնագետների հետ
Վերապատրաստմանը կարող են մասնակցել
- Ստեփանավանի տուն-պարտեզում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետները (տեղեկությունը՝ այստեղ)
- ՀՀ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները
- նոր նախակրթարան կամ զարգացման կենտրոն ստեղծելու ցանկություն ունեցողները
- նախադպրոցական դաստիարակի աշխատանք փնտրողները
- 2-5 տարեկան երեխաների մայրիկները
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Համակարգող՝ Նելի Արղության (էլ փոստի հասցե՝ n.arxutyan@mskh.am․ հեռախոս՝ 077 72 99 41)