Ընդհատված կապերի վերականգնում. Ջավախք-կրթահամալիր
2/5/2025, 9:07:00 PM
Created By`
Ազնիվ Մանուկյան

Վարդան Կարապետյան
Այս չորս օրերի ընթացքում մենք իրարից շատ բան սովորեցինք, փոխանցեցինք իրար, ընկերացանք, հարազատացանք։ Ջավախքցիները չորս օր ապրեցին սեբաստացիական կյանքով, հագեցած ծրագրով ներառվեցին ստուգատեսային մի շարք նախագծերի և նախաձեռնությունների իրականացման գործընթացում, դարձան Ազգագրության փառատոնի և Ղափամայի ծեսի ակտիվ մասնակիցներ: Միասին դրեցինք 2019-ին ընդհատված կապի վերականգնման սկիզբը՝ այն պահպանելու, ամրապնդելու և զարգացնելու խոստումով: Պատահական չէ, որ հրաժեշտը գրկախառնություններով էր, փոխադարձ շնորհակալությամբ և նորից հանդիպելու պայմանավորվածությամբ։
Քառօրյա հյուրընկալության ամփոփումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Ընդունելության պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Աննա Երիցյան, Լևոն Միրզոյան
Էջի լուսանկարը՝ Լևոն Միրզոյանի