Կլոր սեղան. «Փետրվարի 7-ը՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օր»
Հասարակագիտական մասնախումբ
Մեծ գիտնական և մտավորական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան /փետրվարի 7/ ընդառաջ հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել է կլոր սեղան ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., ԳՊՀ դոցենտ Մհեր Քումունցի մասնակցությամբ:
Օր՝ փետրվարի 5
Ժամ՝ 13:00-14:20
Վայր՝ հետազոտական վարժարանի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 10-12-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբեր, Քոլեջի ուսանողներ, հասարակագետներ, մայրենիի դասավանդողներ, այլ շահագրգիռ անձինք
Կլոր սեղանի թեման՝
Մխիթարյան միաբանության այսօրվա գործունեությունը /ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., ԳՊՀ դոցենտ Մհեր Քումունցը, ով 2024-ի հոկտեմբերի 30-նոյեմբերի 4-ը հյուրընկալվել է Մխիթարյան միաբանությունում և հանդես եկել զեկուցումով/.
Նախագիծը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգողներ՝ Վարդան Կարապետյան, Արմեն Ոսկանյան, Աշոտ Տիգրանյան
Լուսաբանողներ՝ պատմության ընտրությամբ խմբերի սովորողներ
Էջի լուսանկարը՝ Մհեր Քումունցի ֆեյսբուքյան էջից