Քո անհատականությունը արհեստական բանականության դեմ
1/31/2025, 1:54:00 PM
Created By`
Լիլիթ Յախինյան

Անահիտ Գրիգորյանի բլոգից
Հունվարի 27-ին Հետազոտական վարժարանի ընթերցասրահը լեցուն էր տարատարիք սովորողներով, դասավանդողներով։ Կրթահամալիրի հյուրն էր հետազոտական վարժարանի սովորող՝ Էվա Պետրոսյանի հայրիկը՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Գոռ Պետրոսյանը։ Քննարկման թեման՝ «Քո անհատականությունը արհեստական բանականության դեմ» արդիական և չափազանց կարևոր է այսօրվա դեռահասների համար։ Բանախոսի անմիջականությունը, հետաքրքիր օրինակները , դեռահասի «լեզվով» խոսելու ոճը անմիջապես գրավեց լսարանին։