Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում

Գրետա Բակունց

Արևմտյան դպրոցի 13-րդ ջոկատն այցելեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան, որտեղ սովորողները գիդ ուղեկցորդի օգնությամբ ծանոթացան հայկական բազմադարյա ճարտարապետության պատմությանը վերաբերող նյութերին` միջնադարյան հարուստ ժառանգությանը, մեծն ճարտարապետ Ալ. Թամանյանի և նրա ճարտարապետական դպրոցի այլ ներկայացուցիչների, ժամանակակից հայ ճարտարապետների ստեղծագործություններին և մտահղացումներին, ինչպես նաև սփյուռքահայ ճարտարապետների գործունեությանը։ Մասնակցեցին թանգարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին։ 
Տպավորված և նոր գիտելիքներով լի քայլքով գնացինք հրապարակ, շրջեցին և երգեցին կոմիտասյան պարերգեր և վերադարձանք դպրոց:

Ավելին` բլոգում․․․


westernschool

Edit Delete