Ընդունելություն առաջին դասարաններում
1/26/2025, 5:16:00 PM
Created By`
LusinePashayan
2025-2026 ուսումնական տարի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսվել է 2025-2026 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելության համար հայտերի ընդունումը: Առաջին դասարան կարող են դիմել 2019թ. ծնված երեխաները։
Ընդունվելու քայլերը.
- Լրացնել հայտը։
- Այցելել կրթահամալիրի դպրոց-պարտեզներ, տեղեկություն ստանալ կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրի մասին, ծանոթանալ ուսումնառությանը վերաբերող փաստաթղթերին։
- Գրանցվել «Մուտք կրթահամալիր» ճամբարին, մասնակցել դրան։
- Կնքել ուսումնառության պայմանագիր կրթահամալիրի դպրոց-պարտեզներից մեկում.
Ընդունելության մասին ավելին՝ հավելվածում։