Ուսումնական բաց ճամբարի հանրային ներկայացում

Հրավեր

Սիրելի գործընկեր, բարեկամ․

Բլեյան դպրոցի ուսումնական պլաններով, ուսումնական օրացույցով հունվարի 7-31-ը ուսումնական երկրորդ՝ ճամբարային-ստուգատեսային շրջան է, կրթահամալիրի մասնաճյուղերը գործում են որպես տարատարիք ջոկատներով դպրոց-ճամբարներ՝ ստուգատեսային, շուրջտարյա ուսումնական նախագծերով, ճամբարային նախաձեռնություններով, կլոր սեղաններով։ 
Հունվարի 22-ին, 23-ին, 24-ին հրավիրում ենք ծանոթանալու դպրոց-ճամբարների կազմակերպմանը՝ որպես բլեյան դպրոցի կարևոր առանձնահատկություն-ձեռքբերում, մասնակցելու ճամբարային քննարկումներին, համերգներին։ Ճամբարային օրն սկսվում է 9։00՝ դպրոց-ճամբարի ընդհանուր պարապմունք-տողանով, ուրբաթ օրը՝ ուսումնական ժամերգությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ճամբարային շաբաթն ավարտվում է հունվարի 24-ի՝ 15։15-ի Ճամբարային  «Հաբրբան» ուրախություն-համերգով։ Հունվարի 22-ին «Սեբաստիա» համերգասրահի նորամուտ-համերգն է։ 
Խնդրում ենք ընտրել  օրը (ցանկալի է ամբողջական՝ 9։00-15։00), այցի մասին տեղեկացնել զանգով ( 093595244, 077517053)  կամ լրացնել գրանցաթերթը։


MSKH

Edit Delete