Ամանորյա տոնախմբություն
12/30/2024, 9:32:00 AM
Created By`
Արևիկ Ներսիսյան
Արև Ուզունյան
Տարվա ամենահավես, ամենահետաքրքիր և սպասված շրջանը «Ձմեռային պարտեզն» է։ Ամանորը բոլորիս ամենասիրելի ու սպասված տոնն է։ Սաները անհամբեր սպասում են Ձմեռ պապիկին։ Նրանք մեծ ոգևորությամբ պատմեցին, թե ինչ են ուզում, որ Ձմեռ պապը բերի։ Ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, ծնողներով ու սաներով լեփ-լեցուն խմբասենյակ.․․ ի՞նչ է սա։ Դե իհարկե, ամանորյա ծես է կրթահամալիրում։ Աշխույժ երգ ու պար էր, որին մեծ սիրով մասնակցում էին ծնողները։ Ճիշտ է, սաները սիրում են այդ ամենը, բայց իրենց ամենասպասված պահը Ձմեռ պապիկի գալուստն էր։ Անհամբեր սպասում էին իրենց նվերներին։
Նյութը՝ բլոգում...