Նշում ենք «Շաբե յալդա» իրանական տոնը
12/22/2024, 3:05:00 PM
Created By`
Դիանա Նազարյան

Դեկտեմբերի 21-ին Երևանի Կապույտ մզկիթում շարունակվեց Շաբե Յալդա տոնը։ Տոնին մասնակցում էին ՀՀ ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամեդ Ասադին, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, իրանցի դասախոսներ և այլ հյուրեր։ Կրթահամալիրը ևս իր մասնակցությունն ունեցավ տոնին։ Կրթահամալիրը ներկայացրեց Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորող Բարսեղյան Աննան։
Աննան հիանալի ելույթ ունեցավ՝ պարսկերենով ներկայացնելով տոնի խորհուրդը։
Միջոցառման ընթացքում հնչեց նաև իրանական ազգային կենդանի երաժշտություն,, որն էլ ավելի էր ամբողջացնում իրանական մթնոլորտը։ Ավելին՝ բլոգում։