Ինստիտուցիոնալ հավատարմագրում

Քոլեջ

Դեկտեմբերի 17-19-ը   ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջում:   

🔸  Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին  քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:   

🔸 Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների,  գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և մասնախմբերի ղեկավարների, ուսանողների ներկայացուցիչների հետ,  իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։ 
 
🔸 Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել  «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Նախադպրոցական կրթություն» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում»   կրթական ծրագրերի պատախանատուների,  դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ: 

🔸 Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը:

Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում:

college

Edit Delete