Ինստիտուցիոնալ հավատարմագրում
12/18/2024, 8:09:00 PM
Created By`
Սահակյան Լիլիթ
Քոլեջ
🔔 Դեկտեմբերի 17-19-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում:
🔸 Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
🔸 Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և մասնախմբերի ղեկավարների, ուսանողների ներկայացուցիչների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
🔸 Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Նախադպրոցական կրթություն» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
🔸 Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը:
Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում