Ամանորը ճամպրուկում, ինքնաշեն շրխկաններով տոն օր
12/11/2024, 1:59:00 AM
Created By`
Մարինե Ամիրջանյան
Մարինե Մարտիրոսյան
«Հարթակում ծնողն է» ուսումնական նախագծով այսօր մեր հյուրն էր Դենիսի մայրիկը։ Դենիսի մայրիկը պատմեց, որ մասնագիտությամբ երաժիշտ չէ, սակայն սերն այնքան մեծ է երաժշտության հանդեպ, որ իր մասնագիտությանը զուգահեռ ուսումնասիրում է երաժշտական գործիքներ, փորձում է սովորել ինքնուրույն։ Հանդիպումը լի էր վառ ու բարձր հուզական տրամադրությամբ։ Սովորողները պատրաստեցին ինքնաշեն երաժշտական շրխկաններ, փորձեցին ամանորյա տոնական երգերը կատարել շրխկանների միջոցով։ Հանդիպման ընթացքը՝ տեսանյութով։