2024թ. անվանական մրցանակներ տալու մասին
11/29/2024, 12:30:00 PM
Created By`
LusinePashayan
Տնօրենի հրամանը
Կրթահամալիրի ամենամյա «Մխիթար Սեբաստացի», «Ռուդիկ Հարոյան», «Վահան Ասատրյան», «Վանո Սիրադեղյան», «Մուտք մանկավարժություն», «Վարպետ Պետո» մրցանակները շնորհել կրթահամալիրի Մարմարյա սրահում, 2024թ. նոյեմբերի 29-ի ուրբաթ-համերգի ժամանակ.
- «Մխիթար Սեբաստացի» մրցանակ՝
- համաշխարհային համացանցում հայալեզու գրականություն տարածելու համար՝
- դասավանդող Էմանուել Ագջոյանին,
- Դավիթ Մուրադյանին, Ավագ դպրոց, 11-րդ դասարան,
- Անի Սմբաթյանին, Ավագ դպրոց, 12-րդ դասարան.
- հայագիտական ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար՝ դասավանդող Վարդան Կարապետյանին.
- համաշխարհային համացանցում հայալեզու գրականություն տարածելու համար՝
- «Ռուդիկ Հարոյան» մրցանակ պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար՝
- դասավանդող Արմենուհի Սոկրատունուն,
- դասավանդող Տիգրան Զոհրաբյանին,
- Արփի Փարադյանին, Միջին դպրոց, 7-րդ դասարան,
- Լիլյա Պալյանին, քոլեջ, երկրորդ կուրս.
- «Վահան Ասատրյան» մրցանակ՝
- բարձունքի նվաճման նախագծեր իրականացնելու և տարածելու համար՝ դասավանդող Հասմիկ Սիմոնյանին.
- ռազմամարզական ճամբարի նախագծեր իրականացնելու և տարածելու համար՝ դասավանդող Գոհար Իսկանդարյանին.
- ռազմամարզական, մարզական-հայրենագիտական ուսումնական նախագծեր իրականացնելու և տարածելու համար.
- Արսեն Գոմցյանին, Ավագ դպրոց, 12-րդ դասարան,
- Ալեքս Վահանյանին, Ավագ դպրոց, 11-րդ դասարան.
- «Մուտք մանկավարժություն» մրցանակ՝
- գործող արվեստագետի ստեղծագործական աշխատանքը և մանկավարժական աշխատանքը արդյունավետ համատեղելու համար՝
- դասավանդող Աննա Թորոսյանին,
- դասավանդող Գուրգեն Պետրոսյանին.
- գործող արվեստագետի ստեղծագործական աշխատանքը և մանկավարժական աշխատանքը արդյունավետ համատեղելու համար՝
- «Վանո Սիրադեղյան» մրցանակ՝
- «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառելու, համագործակցային դաշտ ստեղծելու համար՝
- Սեդա Ստեփանյանին, Ավագ դպրոց, 11-րդ դասարան,
- Էմիլ Դանիելյանին, Ավագ դպրոց, 11-րդ դասարան.
- «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառելու, համագործակցային դաշտ ստեղծելու համար՝
- «Վարպետ Պետո» մրցանակ՝
- Արտակ Համբարձումյանին՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծեր իրականացնելու, սովորողների հետ պարտեզի խնամքի և բարեկարգման անախագծեր իրականացնելու համար։
2024թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով աշխատողներին որպես մրցանակ տրամադրել 200.000-ական դրամ, սովորողներին՝ 60.000-ական դրամ։ Վճարումը կատարել կրթահամալիրի 2024թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:
Հիմք՝ կրթահամալիրի 2024թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2024թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի որոշումը (հավելված):
Ավելին՝ այստեղ։