Կրթական հաստատությունների ցանկապատում
11/29/2024, 8:08:00 AM
Created By`
LusinePashayan
ուսումնասիրություն
Հասարակագիտական առարկաների ուսումնական պարապմունքների ընթացքում հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներ «Կրթական հաստատությունների ցանկապատում» թեմայի շուրջ իրականացրել են ուսումնասիրություն՝ հետևյալ ուղղություններով․
- Իրավական հիմք
- Քաղաքաշինական նորմերի պահպանում
- Հարցի հասարակական հնչեղությունը /զրույց ընտանիքում, շրջապատում, հարցազրույցներ, սեփական կարծիք, այլ/․
Որպես զարգացում նախատեսում ենք մոտ օրերս նախագծային խմբով քայլել կրթական պարտեզում համապատասխան իրավական դաշտի փաստական դրսևորումներն ուսումնասիրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով։
Փաթեթը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգող՝ Վարդան Կարապետյան
Խորհրդատու ուսուցիչներ՝ Վարդան Կարապետյան, Նազելի Պետրոսյան, Արմեն Ոսկանյան, Աշոտ Տիգրանյան