Համագործակցային ստեղծագործական, ուսումնական պարապմունք Ջրվեժի անտառապարկում

Մարինե Մարտիրոսյան և ընկերներ

Նոյեմբերի 15-ին Արևելյան դպրոցի 1․2 դասարանի սովորողները Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանցիների հետ ուսումնական ստեղծագործական բաց պարապմունք իրականացրին Ջրվեժի անտառապարկում։ Առաջին դասարանցիներն առաջին անգամ էին լինում անտառապարկում և ավագ ընկերները հմտորեն տարածքում տեղաշարժվում և օգնում, հոգ էին տանում վեց տարեկանների մասին։ Անտառն իսկապես, որ զարմանահրաշ ուժ ունի ՝ բացահատելու սեփական հետաքրքրությունը բավարարող որևէ տեսարան, իր, զգացում։ Վեց տարեկաններին միայն բնությունը կարող է զարմացնել․ փաստորեն անտառն իր բազմազան անկյուն-արահետներով օգնեց հասկանալու, որ վեց տարեկաններին հարկավոր չէ որևէ բան ուսուցանել, իրենց միայն բնական միջավայր է պետք հենց բնության մեջ։ Նյութը՝ դասարանական բլոգում։

easternschool

Edit Delete