Սեբաստացու օրեր․ Հոբելյանական ցուցահանդես
Նոյեմբերի 22-ին, ժամը՝ 12։00,
Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հոբելյանական 35-ամյակին ընդառաջ՝ Գեղարվեստի ուսումնական կենտրոնը նոյեմբերի 22-ին, ժամը՝ 12։00, ներկայանում է հոբելյանական ցուցահանդեսով։
Ցուցահանդեսին ներկայացված են «Երվանդ Քոչար 125» և «Փարաջանով 100» հոբելյանական ուսումնական, շուրջտարյա նախագծերով ստեղծված աշխատանքները։ Այս նախագծերը միավորում են ուսումնական պլանով պարապմունքների, վարպետության դասերի, պլեններների և ստեղծագործական լաբորատորիա-արվեստանոցների արդյունքները, որտեղ սովորողները ուսումնասիրել են Քոչարի նորարարական ժառանգությունը և ոգեշնչվել Փարաջանովյան յուրահատուկ վիզուալ պոեզիայից:
Ցուցահանդեսում՝
- օրգանական ապակուց ստեղծված գրաֆիկական
- 3d քանդակներ, ինստալացիաներ
- լինոփորագրություններ և ինքնատիպ կոմպոզիցիաներ
- զարդեր
- խեցեգործական դեկորատիվ իրեր
- ցիանոտիպիա
Սովորողների ուսումնական ստեղծագործությունները ոգեշնչված են Սերգեյ Փարաջանովի կինեմատոգրաֆիայից, դեկորատիվ արվեստից, Երվանդ Քոչարի ավանգարդ փորձերից, որոնք արտահայտում են սերունդների կապը՝ շարունակելով հայ արվեստին բնորոշ ավանդույթի և նորարարության երկխոսությունը։
Ցուցահանդեսի հատուկ հյուրն է կրթահամալիրի Գեղարվեստի բարեկամ, գործընկեր Գյումրու Գեղարվեստի ակադեմիան, որը ներկայանում է «Արատես» պլեներային շարքով։ Շարքը ստեղծվել է կրթահամալիրի «Արատեսի դպրական կենտրոն» այցելությունների, կրթական փոխանակումների ընթացքում։
Ցուցադրությունում առանձնակի ուշադրության է արժանի նկարիչ, գրաֆիկ,համադրող Սարգիս Հովհաննիսյանի «Փարաջանովյան հետքեր․ Տեսողական լեզու» և լուսանկարիչ, արվեստագետ Արմեն Տեր-Մկրտչյանի «Camera Obscura» և ցիանոտիպիա․ աշխատարանների արդյունքները։
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոն, «Գեղարվեստի ցուցասրահ», «ArtաՍահման» արվեստանոց։
Հասցե՝ Րաֆֆի 69/1