Նվեր արվեստագետից. Սահակ Պողոսյան

Քնարիկ Ներսիսյան

Նոյեմբերի 13-ին կրթահամալիրի հոբելյանական 35-ամյակի, «Սեբաստացու օրերի» շրջանակում Գեղարվեստը համալրվեց երկու նոր քանդակով։ Հեղինակը արվեստագետ, քանդակագործ Սահակ Պողոսյանն է։ Սա առաջին դեպքը չէ, որ արվեստագետը էսպես շռայլորեն է վերաբերվում կրթահամալիրին, նրա ստեղծագործությունների հետքերը դպրոցում ներկա են, փոխանցվում- ներկայացվում են դպրոց այցելող հյուրերին, արվեստագետներին, սովորողներին, ավելին՝ «Վեներա» քանդակը, որ խոյանում է հենց շենքի վրա, դարձել է դպրոցի խորհրդանիշը, տարբերիչը։ Արվեստագետն այս անգամ դպրոցին նվիրեց իր «Մայրենիք» ինստալացիայից եւս երկու վիշապաքանդակ, խոսեց ինստալացիայի ժանրի մասին, ներկայացրեց իր գործունեությունը որպես Հայաստանում այդ ժանրում հանդես եկած առաջին գործիչ, խոսեց նաև արվեստի դերի մասին ու պատասխանեց սովորողների հարցերին։ Մենք էլ շնորհակալաբար խոստացանք, որ խնամքով կպահպանենք իր գործերը եւ կհուսանք, որ առաջիկայում «Մայրենիք» ինստալացիան արվեստագետը կներկայացնի դպրոցում։ Ավելին՝ տե'ս այստեղ

MSKH

Edit Delete