Միջազգային երկօրյա գիտաժողովի ամփոփում
10/21/2024, 11:42:00 PM
Created By`
Վարդան Կարապետյան
Վարդան Կարապետյան
Հոկտեմբերի 17-18-ը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով, որը կազմակերպվել էր ՀՊՄՀ-ի և Թբիլիսիի Կովկասյան համալսարանի համատեղ նախաձեռնությամբ։ Գիտաժողովը նվիրված էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ստեղծման 105-ամյակին՝ դպրոցի կրթական ժառանգությանը և նրա բացառիկ դերին Կովկասի պատմության, կրթության և մշակույթի զարգացման գործում։ Ներսիսյան դպրոցը հայտնի է իր բացառիկ ներդրումով ոչ միայն կրթական ոլորտում, այլև ազգային ինքնության պահպանման և զարգացման գործում:
Երկօրյա գիտաժողովի ամփոփումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի
Համագործակցող գործընկերներ՝ Ռինա Շագինյան, Արմեն Ոսկանյան