Լավաշթխիկ
10/20/2024, 5:28:00 PM
Created By`
Ազնիվ Մանուկյան
![](https://mskh.am/uploads/posts/67148d91b63be2c6dd8b8786.67148d91b63be2c6dd8b8786.463799292_3947766835548588_3117915824581275630_n.jpg)
Արև Ուզունյան
Շաբաթն ամփոփեցինք լավաշթխիկի ծեսով…
Կրթահամալիրում ամեն անգամ լավաշթխիկն իսկական տոնի է վերածվում։ Շաբաթ օրը, վաղ առավոտյան ագարակը լցվեց սաների և ծնողների ուրախ երգ ու պարով։ 2-4 տարեկանները, հյուրերը, ծնողները ընկեր Սեդայի օգնությամբ սկսեցին հացթխիկի երգերն ու գովքը։ Այնուհետև տարածվեց լավաշի բույրը։ Ընկեր Մարետան թխեց կարմրաթուշ լավաշները, մենք էլ համտեսեցինք։ Իսկ ծեսից հետո սաներն իրենց ծնողների հետ խնամեցին և կերակրեցին ագարակի կենդանիներին։
Նյութը՝ բլոգում...