Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

Լուսաբանումը` Ալինա Մարզումանյանի

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարի առաջին օրը, մենք՝ առաջին խումբը, ներգրավվեցինք բույսերի խնամքի դասընթացին տիկին Շողիկի հետ։ Սեմինարը սկսվեց բույսերի հետ ծանոթությամբ, ինչը շատ հետաքրքիր էր․ բոլորս միասին ուսումնասիրեցինք տարբեր տեսակներ, սովորեցինք՝ ինչպես ճիշտ խնամել դրանք: Տիկին Շողիկը ներկայացրեց մեր առաջիկա անելիքները:

Սակայն ամենահետաքրքիր պահը սերմերի հավաքն էր. բույսերից զգուշորեն հավաքեցինք սերմերը՝ ուսումնասիրելով նրանց կառուցվածքը, ապա փորձեցինք առանձնացնել հատիկները: Սեմինարի ավարտին մենք վերցրեցինք սերմերը մեզ հետ, որպեսզի հետագա դասերի ընթացքում մեր սովորողներին ևս ներգրավենք այս գործընթացում՝ միասին շարունակելով բույսերի խնամքի և աճեցման հետաքրքիր ուղին։



Տեսանյութը՝ Նունե Խաչիկօղլյանի։


Լուսաբանումը` Ալինա Մարզումանյանի


MSKH

Edit Delete