ԲՏՃՄ բնագավառի բաց հավաք
10/23/2024, 11:08:00 PM
Created By`
LusinePashayan
Հոկտեմբերի 22,23
Հարգելի բարեկամ, գործընկեր
Հոկտեմբերի 22-ին և 23-ին «ԲՏՃՄ ուսումնական բնագավառը կրթահամալիրում» բաց հավաք է։ Կրթահամալիրի դասավանդողները, սովորողները ներկայանում են հեղինակային ծրագրի ձեռքբերումներով, փորձով։ Բնագավառով հետաքրքրված խմբերը կարող են ներկայացնել իրենց փորձը՝ նախապես լրացնելով հայտը։
Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կրթահամալիրի կացարաններից։
Հավաքի բովանդակությունը՝
- Բնագիտական փորձերը տարրական դպրոցում, զեկուցում
- Բնագիտական փորձերը 5-6-րդ դասարաններում, ֆիզիկական միջավայրում
- Բնագիտական առարկաների ուսուցումը փորձի հիման վրա՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներում
Աշխատանք ինժեներատեխնիկական կենտրոնում, սարքաշինության լաբորատորիայում
- Հին սարքերի կենդանացում․ ուսումնական սարքաշինություն
- Հետազոտական վարժարանի սովորողների նախագծային աշխատանքներ
- Մաթեմատիկա առանց բանաձևերի․ պարապմունքներ, ֆիզիկական միջավայրում
Օրվա աշխատակարգը՝
- 9։00-9։30՝ մասնակիցների ընդունում, գրանցում, խմբերի բաժանում
- 9։30-10։15՝ շրջայց կրթահամալիրի Մայր դպրոցում
- 10։30 -12։00՝ աշխատանք խմբերով՝ ըստ հավաքի աշխատակարգի
- 12։15-12։45՝ ընդմիջում
- 13։00-14։30՝ ներկայանում են հյուրերը (վայրը՝ ծրագրավորման լաբորատորիա)
- 14։30-15։00՝ մտքերի փոխանակում, օրվա ամփոփում (վայրը՝ ծրագրավորման լաբորատորիա)