Սուսան Ամուջանյանի անհատական ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում

Բացումը սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին

Այս լուսանկարչական շարքում Սուսան Ամուջանյանն անդրադառնում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում սկսված ռազմական գործողությունների ավերիչ հետևանքներին։ Ցնցող իրադարձություններից հետո հազարավոր քաղաքացիական անձինք անհետ կորան, և նրանց որոնումները շարունակվեցին սոցիալական ցանցերում։ Սակայն բռնությունը և թշնամանքն առկա էին անգամ առցանց, և հայկական հարթակներից հեռացվեցին անհետ կորածների լուսանկարները՝ նրանց ինքնությունը պաշտպանելու նպատակով, ինչը նրանց «անտեսանելի» դարձրեց։
Ամուջանյանն իր աշխատանքներում մեծացնում է այս պատկերները հազար անգամ՝ դարձնելով մարդկային կերպարները անճանաչելի և ապահով բացահայտված լինելուց։ Նրա լուսանկարներն արտացոլում են սարսափելի փոփոխությունը՝ որոշ անհետ կորածներողջ են, մյուսների մահը ցավալիորեն հաստատվել է, իսկ շատերն անհետ կորած են համարվում մինչ օրս։
Լուսանկարներն ուղեկցվում են ձայնային ինստալյացիայով, որն արտացոլում է այդ ծանր օրերի լրատվական ծածկույթից հնչող ձայները Արցախից։ Ցուցահանդեսը հրավիրում է դիտողներին խորհելու տեսանելիության, պաշտպանության և կորստի հատման կետի մասին։
Բացումը սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին։
Վայրը՝ ՆՓԱԿ (հասցե՝ Բյուզանի 1/3)


MSKH

Edit Delete