«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմությունից

  • Երևանի Շահումյանի շրջանի թ. 183 միջնակարգ դպրոցը՝ երկլեզվանի՝ ռուսերեն-հայերեն ուսուցմամբ դպրոց, Երևանի նորակառույց հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում գործել է 1984թ.-ից։
  • 1988-1989թթ՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության ՄԳԳ «Դպրոց-մանկապարտեզ» ուսումնադաստիարակչական քաղաքային փորձարարական հիմնարկ (ՀԽՍՀ լուսավորության նախարարի 1988թ. մարտի 28-ի N 33-Մ հրաման)։
  • 14.07.1989թ. ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի թիվ 12 որոշումը ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության հանրակրթական գիտաարտադրական համալիրի և կրթական հեղինակային հայեցակարգի մասին
  • ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 05.1990թ. N216 որոշումը ՀՍՍՀ ժողկրթության նախարարության «Մխիթար Սեբաստացի» փորձարարական դպրոց-համալիրի մասին
  • 21.05.1990թ. ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի թիվ 10/9 որոշումով «Կրթական հայեցակարգի սպասարկում» ճյուղային գիտահետազոտական լաբորատորիա կրթահամալիրում
  • 26.08.1991թ. ՀՀ Բարձրագույն ԿԳ պետական կոմիտեի կոլեգիայի թիվ 77 որոշումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կանոնադրության, համալիրի հանրակրթական դպրոցների 1991-1992 ուսումնական տարվա ուսումնական պլանների և հոգաբարձուների խորհրդի դրույթի հաստատման մասին
  • 19.09.1994թ. ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի թիվ 161 որոշումով հաստատված է
    ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության կանոնադրությունը
  • 25.04.2003թ. ՀՀ ԿԳ նախարարի 259-Ն հրամանով հաստատված է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, որում ՀՀ ԿԳՆ 15052017թ N 533-Ն հրամանով կատարվել են փոփոխություններ
Կրթահամալիրի 2024թ. կառուցվածքը

MSKH

Edit Delete