Կանաչ օրով կանաչ ընկեր
9/17/2024, 6:52:00 PM
Created By`
Մարինե Մարտիրոսյան
Մարինե Մարտիրոսյան
Այսօր մեր խելացի և ժպտերես Մոնթեի տարեդարձն է։ Մեր անընդհատ պրպտող հնարմիտները որոշել են ծննդյան ծեսերը նշել յուրահատուկ նախաձեռնությամբ։ Նրանք իրենց ծննդյան օրը տնկելու են բույս, որով ստեղծելու են դասարանական կանաչ անկյուն։ Խնամելով կանաչ ընկերոջը, հնարավորություն են ունենալու բացահայտելու, զարգացնելու իրենց ճանաչողական կարողությունները, խոսքը, տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, հաշվելու, համեմատելու, չափումներ անելու կարողությունները։ Նյութը՝ դասարանական բլոգում։