Օտարալեզու ճամբար Արատեսում

Գրառում են սովորողները

Ինձ հաճելի էր այն պահը, որ մենք ինքներս էինք մեր ուտելիքը պատրաստում և մեր հետևից հավաքում․ այդ փոքր աշխատանքային վիճակը բնության գրկում, խմբի հետ հաճելի էր։ Երկրորդ ճամբարային օրը սկսեցինք Արատեսի շուրջ նախավարժանքով և վազքով։ Առավոտվա հովն ու մաքուր օդը իսկապես հիասքանչ է ֆիզիկական գործունեության համար։ Նախաճաշից հետո շարժվեցինք դեպի գետ լողալու և քայլելու։ Նախագծի շրջանակներում նաև ներկայացրինք Արատեսի վանական համալիրը տարբեր լեզուներով։
Գրառում է Աստղիկ Հակոբյանը։

Այցելեցինք Արատեսի վանք՝ տեսնելու նրա պատմական արժեքը: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, և մենք ավելի լավ ճանաչեցինք մեր երկրի մշակութային և պատմական հարստությունները:
Գրառում է Ալիս Ավետյանը։
Մյուս սովորողների գրառումներին կարող եք ծանոթանալ՝ դասավանդողի բլոգում։

highschool

Edit Delete