Բլոգային-նախագծային վերապատրաստում․ օր առաջին
Լուսաբանումը՝ Տաթև Աբրահամյանի
Հերթական «Մուտք կրթահամալիր» քառօրյա բլոգային-նախագծային վերապատրաստումը սկսեցինք սեպտեմբերի չորսին կրթահամալիրի Մայր դպրոցում։ Նախապես հրապարակվել էր վերապատրաստման ծրագիրը, որը ներառում է՝
- ծանոթություն կրթահամալիրի ֆիզիկական միջավայրին,
- ծանոթություն կրթահամալիրի մեդիամիջավայրին,
- նախագծային ուսուցում, նախագծերի ձևակերպում,
- բլոգային ուսուցում, բլոգի գրանացում, բլոգային հմտությունների ձեռքբերում։
Բլոգային-նախագծային վերապատրաստումը կրթահամալիրում աշխատանքի անցնելու առաջին քայլն է։ Աշխատանքով և կրթական հեղինակային ծրագրով հետաքրքրված 9 մասնագետ մասնակցեց վերապատրաստման առաջին օրվա ծրագրին։
Ծանոթություն ֆիզիկական միջավայրին կամ շրջայց։ Օրվա ծրագրով նախատեսել էինք ծանոթանալ կրթահամալիրի Մայր դպրոցին և Մայր դպրոցի տարածքում տեղակայված ուսումնական կենտրոններին։ Խոսեցինք կրթահամալիրի կառուցվածքի մասին, անցանակապատ և թափանցիկ միջավայրի առանձնահատկություններին մասին, այցելեցինք Ինժիներական ստեղծագործության և Խեցեգործարան ուսումնական կենտրոններ։ Ուսումնական կենտրոնների մասնագետները ներկայացրեցին իրենց գործունեությունը, ընթացիկ նախագծերը։
Վերապատրաստումը շարունակեցինք Մայր դպրոցի գլխավոր ընթերցասրահում, որտեղ՝
- ծանոթացանք մասնակիցներին, գրանցեցինք տվյալները,
- ծանոթացանք քառօրյա վերապատրաստման ծրագրին,
- ծանոթացանք կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրին,
- կրթահամալիրում աշխատանքի ընդունելության կարգին,
- հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրին,
- բացեցինք, ճշգրտեցինք էլ․ փոստի տվյալները, գրանցեցինք բլոգները wordpress.com հարթակում։
Առաջին հանդիպումն ուղղված էր ծանոթությանը և կառուցողական էր։
Վերապատրաստմանը մասնակցած մասնագետներ՝
- Քրիստինե Այվազյան-դաստիարակ,
- Լիլիթ Մելքոնյան- անգլերենի մասնագետ,
- Նարեկ Ստեփանյան-քանդակագործ, տեխնոլոգ,
- Զարուհի Թովմասյան- գրաֆիկ,
- Ժաննա Բեգջանյան- տեխնոլոգ,
- Մարիամ Թադևոսյան- սոցիոլոգ-մանկավարժ,
- Սիրվարդ Աբրահամյան-մաթեմատիկ, սոցիոլոգ-մանկավարժ,
- Գայանե Ոսկանյան-դասվար,
- Քրիստինե Հարությունյան-անգլերենի մասնագետ ։