Կրթական շքերթ 2024։ Նվեր օրեր կրթական շքերթով

Սեպտեմբերի 2-6-ը

Նվեր օրեր կրթական շքերթով

սեպտեմբերի 2-6

Նպատակը՝ կրթական ծրագրի մուտքը՝ խնդություն:

Խնդիրները

  • Ծանոթացում: Հեղինակային կրթական ծրագրի միջավայրի յուրացում:
  • Երգերի, բանաստեղծությունների ուսուցում խաղային մեթոդների օգնությամբ:
  • Տեխնոլոգիական, մարզական գործունեության իրականացում ստեղծագործական մոտեցմամբ:
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը ֆլեշմոբային ձևաչափով մեդիա հարթակներում:

Մասնակիցներ՝ առաջին դասարանի դասվարներ, երաժիշտներ, տեխնոլոգներ, ուսուցչի օգնականներ:

Նկարագրությունը

սեպտեմբերի 2, երկուշաբթի

Ծափեր, դոփյուններ,  չլմփոցներ

10:00-ից՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք. ծափեր, դոփյուններ թմբուկի ուղեկցությամբ, ռիթմիկ խաղեր: «Ձիուկ» երգի ուսուցում խաղ-բեմականացմամբ:

Կապահովվեն ուղիղ եթերներ կրթահամալիրի կրտսեր դպրոցներից, ագարակից:

11:00-ից՝ Ուրախ չլմփոցներ կրթահամալիրի լողավազաններից: «Նուրի, նուրի» երգի խաղ-ուսուցում:

Կապահովվեն ուղիղ եթերներ կրթահամալիրի կրտսեր դպրոցների լողավազաններից:

12:00-ից՝ Նուրի տիկնիկների պատրաստության մեկնարկ:

Իրականացվող ուսումնական գործունեությունը կլուսաբանվի մեդիա հարթակներում:

սեպտեմբերի 3, երեքշաբթի - Բզզան օր

9:00-ից՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք. անձրևաբեր ծեսի երգեր:

10:00-ից՝ Ա. Խնկոյան «Մեղու» բանաստեղծության խաղ-ուսուցում:


սեպտեմբերի 4, չորեքշաբթի - Դեմ դիմաց

10:00-ից՝ «Դեմ դիմաց» աշխատարան, տեխնոլոգիական գործունեություն:

 
12:00-ից՝ Համովիկների պատրաստություն, հյուրասիրություն:

Կապահովվեն ուղիղ եթերներ, լուսաբանումներ:


սեպտեմբերի 5, հինգշաբթի - Ծուղրուղո՜ւ…

9:00-ից՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք. «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ», «Արև՛, արև՛, դուրս արի…» երգերի ներկայացում խաղ-բեմականացմամբ:

11:00-ից՝ «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծության ներկայացումը խաղ-բեմականացմամբ: Խաղում են ազգային խաղեր՝ «Աքլորակռիվ», «Գոմշակռիվ»:

Կապահովվեն ուղիղ եթերներ, լուսաբանումներ:


սեպտեմբերի 6, ուրբաթ - Կրթական շքերթ

9:30-ից՝ 6 տարեկանների շքերթային քայլքը դեպի Մայր դպրոցի Մարմարյա սրահ:

Քայլքի քարտեզ՝

  • Արևելյան դպրոց-պարտեզից՝ կրթական պարտեզի լանջով, Սարալանջ-Սասնալանջով քայլք դեպի Մայր դպրոց, մուտքը՝ գլխավոր դռնից:
  • Հյուսիսային դպրոց-պարտեզից՝ կրթական պարտեզի լանջով, Սարալանջ-Սասնալանջով քայլք դեպի Մայր դպրոց, մուտքը՝ գլխավոր դռնից:
  • Արևմտյան դպրոց-պարտեզից՝ կրթական պարտեզի լանջով, Բախշյանի այգով, վերգետնյա անցումով քայլերթ դեպի Մայր դպրոց, մուտքը՝ Միջին դպրոցի դռնից:
  • Հարավային դպրոց—պարտեզ՝ շրջայց կրթահամալիրի Մայր դպրոցով, մուտքը՝ ավագ դպրոցի դռնից:

9:55-ից՝ 6 տարեկանների մուտքը Մայր դպրոցի Մարմարյա սրահ՝ երաժշտության, ծափերի ներքո, նուրի տիկնիկներով:

Մարմարյա սրահի արևելյան կողմում՝ Արևելյան դպրոց-պարտեզ, Տաթև Թամազյան, Սեդա Վիրաբյան, Մարինե Մարտիրոսյան և ընկերներ

Մարմարյա սրահի արևմտյան կողմում՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան, Վարսիկ Աթոյան և ընկերներ

Մարմարյա սրահի հյուսիսային կողմում՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Մանուշակ Աբրահամյան, Անուշ Աթայան և ընկերներ

Մարմարյա սրահի հարավային կողմում՝ Հարավային դպրոց-պարտեզ, Լուսինե Գասպարյան, Մարգարիտա Հովնանյան և ընկերներ

Պատասխանատու երաժիշտներ՝ Սեդա Թևանյան, Հասմիկ Մաթևոսյան, Արմենուհի Սոկրատունի, Ջուլի Ղազարյան, Լիլիթ Վերմիշյան, Աննա Երիցյան, Մարիամ Մնացականյան, Մարինե Մկրտչյան

Թմբուկի նվագակացություն՝ Լաերտ Գրիգորյանի

Համակարգող՝ Սյուզի Մարգարյան, Անահիտ Հարությունյան

Տեխնիկական սպասարկումը՝ Էմիլ Զաքարյանի

Ծրագիրը

  1. Հնչում է կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»
  2. Ծափեր, դոփյուններ, ռիթմիկ խաղ-վարժություններ թմբուկի ուղեկցությամբ
  3. Միասնական երգ «Ձիուկ»
  4. Միասնական երգ «Նուրի, նուրի» 
  5. Նուրի տիկնիկների շքերթ
  6. Բզզոցներով՝ Ա. Խնկոյանի «Մեղու» բանաստեղծության խաղ-բեմականացում
  7. Միասնական երգ «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ»,  «Արև՛, արև՛, դուրս արի…» 
  8. Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
  9. Մարմարյա սրահի կենտրոնում դասվարներն են, երաժիշտները, ծրագրի ղեկավարները, ծնողներ, հյուրեր:
  10. Միասնական պար՝ Բուլուլ
  11. Պաղպաղակի հյուրասիրություն

Երգեր

  • Կոմիտաս՝ «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ»
  •  «Արև՛, արև՛, դուրս արի…»
  • Կոմիտաս «Ձիուկ», «Նուրի, նուրի»

Բանաստեղծություններ

  • Աթաբեկ Խնկոյան «Մեղու»
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

MSKH

Edit Delete