«Մեր տոնը բարձունքին» նախագծին ընդառաջ

Անահիտ Հարությունյան, Իվետա Ջանազյան

Սեպտեմբերի 21-ի, մայիսի 28-ի ամենամյա «Մեր տոնը բարձունքին» նախագծով կրտսեր դպրոցականների համար նոր բարձունքներ հայտնաբերելու նպատակով  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարների խումբը քայլեց, հայտնաբերեց ու հաղթահարեց  Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բարձունքները՝

  • Ծաղկունքի Սուրբ Հարություն եկեղեցուց դեպի Սուրբ Սարգիս,
  • Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի «Ուստի դոշ»  (Մանկական առողջարան չհասած) և հարակից բարձունքներ,
  • Սևանի ճոպանուղուց դեպի Արջանոց, Լճասար:

Քայլքի, բարձունքի հաղթահարման այս ուղղությունները ներառվել են կրտսեր դպրոցականների «Մեր տոնը բարձունքին» նախագծերում: Մշակվել է նոր նախագիծ կրտսեր դպրոցականների համար: Առաջարկում ենք քայլքի, բարձունքի հաղթահարման հետևյալ ուղղությունները՝

Քայլքի, բարձունքի հաղթահարման ուղղություն 1

Առաջին կանգառը Ծաղկունք գյուղի հացատան կամ գլխատան մոտ է: Քայլարշավը սկսել սուրբ Հարություն եկեղեցուց: Արտաքուստ ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ շինություն է:  Սուրբ Հարություն եկեղեցուց գյուղամիջով քայլել, հաղթահարել դեպի սուրբ Սարգիս տանող եկեղեցու բարձունքը: Այս բարձունքը կարող են հաղթահարել 1-ին և 2-րդ դասարանցիները:

Բարձունքի հաղթահարման ուղղություն 2-րդ և 3-րդ

Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցուց կա բարձունքի հաղթահարման երկու ուղղություն: Առաջին ուղղությամբ հաղթահարում են «Ուստի դոշ» բարձունքը (Մանկական առողջարան չհասած): Երկրորդ ուղղությամբ հաղթահարում են հարակից բարձունքը: Հաղթահարելուց հետո կարող են հարակից բարձունքին անուն մտածել:

Այս բարձունքների հաղթահարումը նախատեսված է 2-4-րդ դասարանցիների համար:

Բարձունքի հաղթահարման ուղղություն 4-րդ և 5-րդ

Մեքենայով ճանապարհը «Մաշտոցներ» բարձունքից շարունակել դեպի Սևանի ճոպանուղի: Քայլքը, բարձունքի հաղթահարումը սկսել Սևանի ճոպանուղուց Արջանոց: Հաջորդ ուղղությունը Սևանի ճոպանուղուց դեպի Լճասար է: Այս բարձունքները նախատեսված են 3-րդ և 4-րդ դասարանցիների համար:

Տեսաֆիլմը՝ Մերի Գրիգորյանի
Լուսանկարները՝ ֆբ հարթակում

Ավելի մանրամասն՝ բլոգում:



MSKH

Edit Delete