Երևակայության ստեղծագործ ուժի մասին

Տիար Բլեյանը՝ «Երևանի ժամանակով» հաղորդման եթերում

Երեխան մեր ապագան չէ, երեխան մեր ներկան է… Հարյուրավոր երեխաներ՝ մի տանիքի ներքո. սա  ծիծաղի, ուրախության աշխարհ է ստեղծում։  Ծնողը կարող է պիտի փոխի դպրոցը։

«Մեր հանրակրթական դպրոցներին բնորոշ է խորհրդային շրջանից ժառանգված ձևականությունն ու կեղծիքը, շարունակվում է այդ իներցիան, անգիրի, «զուբրիտի» դպրոցն այսօր դեռ կենսունակ է. սա նյութական միջոցների վտանգավոր մսխում է: Դժվար է լինելու, բայց պետք է պայքարել դրա դեմ»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նա նշում է, որ սեպտեմբերի 1-ը պետք է լինի ոչ միայն գիտելիքի, այլև հայրենաճանաչության, իմացումի օր, բացի այդ` Աշոտ Բլեյանի համոզմամբ, այս և այլ օրերին ծնողները պետք է գիտակցեն, որ մինչև դպրոցը իրենց երեխայի առաջին կրթողն իրենք են. «Ծնողը պետք է իմանա, որ կարող է փոխել դպրոցը, այդ դեպքում այն կկայանա: Իսկ երեխան մեր ապագան չէ, երեխան մեր ներկան է»:

Նա խոսում է դպրոցում սովորողների համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին և նկատում` դպրոցը գունեղ է միջավայրով, ոչ չորս պատով. «Պետք է հրաժարվել զանգից, պահակից ու ճաղերից, միջավայրաստեղծ կրթություն է պետք: Այդ պարիսպները, ցանկապատներն ու ճաղավանդակները օտարում են մեզ իրարից ու բնությունից»:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև հանրապետությունում կառուցվող նոր դպրոցներին` կարծիք հայտնելով, որ հաճախ դրանց անհրաժեշտությունը չկա. «Մենք հանրապետությունում ունենք բազմաթիվ շենքեր, որոնք կարելի է նորոգել ու շահագործել: Պետք չէ նոր դպրոց կառուցել, այդ գումարով բարձրացրե՛ք ուսուցչի աշխատավարձը: Մենք ունենք 100-ավոր դպրոցներ, որոնք 1-2 առաջին դասարանցի ունեն, նոր շենքեր սարքում եք ո՞ւմ համար: Այս անվտանգային առումով խարխուլ պայմաններում ո՞ւմ հաշվին եք սարքում»:

Աշոտ Բլեյանը խոսում է նաև Հայաստանում ուսուցիչների, արդեն նաև`տնօրենների դեֆիցիտի մասին. «Եթե ուսուցչի պակաս ունենք, ինչո՞ւ եք խոչընդոտում մանկավարժի դիպլոմ չունեցող կիրթ, ընդունակ մարդկանց մուտքը դպրոցներ: Բացե՛ք դպրոցի դռները, նրանց հրավիրե՛ք ներս, այլմոլորակայիննե՞ր եք բերելու դպրոց, ինչպե՞ս եք լուծելու ուսուցիչների դեֆիցիտի հարցը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․



MSKH

Edit Delete