Սովորողների տեղափոխման երթուղիներ

2024-2025 ուսումնական տարի

2024–2025 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ

Սովորողների փոխադրումների կազմակերպման կարգ

Կրթահամալիրի դպրոցների, քոլեջի տարեկան սանի, 1-12-րդ դասարանի սովորողի, ուսանողի (այսուհետ՝ սովորող) տեղափոխման ծառայության պատվիրատուն սովորողների ծնողներն են։ Միասնական երթուղիներով սովորողների տեղափոխումը կազմակերպում է ծնողների նախաձեռնող խումբը։ Կրթահամալիրը կազմակերպորեն աջակցում է սովորողների միասնական տեղափոխման կազմակերպմանը դպրոցների, քոլեջի, գրասենյակների ղեկավարների, որպես ծնող՝ ծառայությունը համակարգող Լուսինե Մամիկոնյանի, երթուղիների կազմակերպման պատասխանատու աշխատողների, ծնողների միջոցով 

Միասնական երթուղիները որոշվում են ըստ ծնողական պատվերի։ Սովորողների տեղափոխման երթուղիներով 2-4 տարեկան սանը կարող է երթևեկել միայն իրեն ուղեկցող մեծահասակի հետ։ Ծառայությունից կարող են օգտվել նաև կրթահամալիրի աշխատողները՝ կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության աջակցությամբ։ Ուսումնական տարվա ընթացքում պատվերի ծավալի փոփոխության պատճառով կարող է փակվել կամ առաջանալ երթուղի։ 

Միասնական երթուղիներից օգտվելու մասին ծնողը դպրոցի գրասենյակում տեղեկացնում է ուսումնառության պայմանագիրը կնքելիսնոր ուսումնական տարվա սկզբումուսումնական տարվա մեջ՝ ծառայությունից օգտվելուց առնվազն 10 օր առաջ։ 

Ծառայությունը սկսելուց առաջ դասվարըկազմակերպիչը, երթուղու պատասխանատուն սովորողինծնողին փոխանցում են տրանսպորտի վարորդիպատասխանատուի հեռախոսահամարները: 

Ծնողը կապ է հաստատում վարորդիպատասխանատուի հետպայմանավորվում առավոտյան և օրվա ավարտին սովորողին վերցնելու վայրիժամի մասին: Ավագ տարիքի սովորողները պայմանավորվում են ինքնուրույն։  

Առավոտյան նշանակված ժամից 3 րոպե առաջ սովորողը պիտի լինի նշված վայրումՎարորդը կարող է սպասել ուշացող երեխային նշանակված ժամից սկսած՝ մինչև 3 րոպե: 

Օրվա ավարտին ծնողը նշանակված ժամից 3 րոպե շուտ պիտի լինի որոշված վայրումԵթե սովորողին պիտի դիմավորի ընտանիքի անդամներից բացի այլ մարդծնողը պետք է այդ մասին նախապես տեղեկացնի վարորդինպատասխանատուին: Նշանակված ժամից մեկ անգամից ավելի ուշացումը (սովորողի, նրան սպասողի) կարող է ծառայությունը դադարեցնելու հիմնավորում լինել:  

Եթե սովորողը չի օգտվելու տրանսպորտիցապա ծնողը նամակով և զանգով այդ մասին տեղեկացնում է վարորդինպատասխանատուինդպրոցի գրասենյակի ղեկավարին. մեկօրյա բացակայության մասին՝ օր առաջ կամ առավոտյաներկարատև բացակայության կամ հրաժարվելու դեպքում՝ առնվազն երկու շաբաթ առաջ։  

Սովորողների դիմավորումը և ճանապարհումը 

Սովորողներին տրանսպորտը բերում է կրթահամալիր Մայր դպրոցի կայանատեղի մինչև 8:50: 

Կայանատեղիում կրտսեր դպրոցի սովորողներին դիմավորում են օրվա պատասխանատուններըորոնց հետո սովորողները խմբերով քայլում են դեպի դպրոցներ: 

Սովորողների խմբերը կայանատեղիում պիտի լինեն ամենաուշը 16:50Մեքենաները կայանատեղիից շարժվում են 17:00: 

Ուսումնական օրվա ավարտին սովորողներին կայանատեղի ուղեկցում են երկարացված օրվա կազմակերպիչներըովքեր կայանատեղիից հեռանում են մեքենաների գնալուց հետո: 

Ուսումնական տարվա սկզբին նոր ընդունված սովորողները ունենում են բեյջերորտեղ նշված է դպրոց-մասնաճյուղի անունըհասցենգրասենյակի հեռախոսահամարըծնողի հեռախոսահամարը: 

Հուշաթերթ-հրահանգ կրթահամալիրի տրանսպորտային միջոցների վարորդների համար


MSKH

Edit Delete