Աշխատանքի ենք հրավիրում պատմություն և հասարակագիտություն դասավանդողի
8/28/2024, 1:10:00 AM
Created By`
LusinePashayan
Կրթահամալիրում պատմություն, հասարակագիտություն դասավանդողը.
- ունի բարձրագույն կրթություն.
- տիրապետում է դասավանդման տարբեր հնարքների.
- հետաքրքրվում է հանրային խնդիրներով, իրադարձություններով, հետևում է քաղաքական կյանքին.
- գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
- համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
- կարողանում է.
- կազմել պատմության, հասարակագիտության հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացների ծրագրեր.
- ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար.
- կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
- ճամփորդել սովորողների հետ.
- կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:
Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք, զանգեք 74-72-46: