Բասենցիների երգ-պատմությունները. «Ասացողը»
8/23/2024, 9:44:00 AM
Created By`
LusinePashayan
Մարինե Մկրտչյանը՝ Հանրային ռադիոյի եթերում
Երաժիշտ-խմբավար Մարինե Մկրտչյանը արմատներով Բասենից է, ծնվել է Հառիճում, մեծացել Արագածի լանջերին՝ Շիրակի սարերն ու ձորերը ոտքի տակ տալով, տատ ու պապի երգերն ականջին: Հիմնել է «Լմբատ» ազգագրական երգի խումբը ու երգել այնտեղ:
Բանահավաք Ռուդիկ Հարոյանից էլ ազգային պարեր է սովորել, միասին երգել են, պարել ու ազգային ծեսեր արել: Հիմա իր օրը սկսվում ու ավարտվում է երեխաների հետ, մանկավարժ է. սովորեցնում է սովորել: Երեխաները դաս են անում, հետո դուրս են գալիս բակ, ծաղիկներից ծիսական տիկնիկներ սարքում ու երկնքից անձրև ուզում:

Հանրային ռադիոյի եթերում լսեք մեր գործընկեր Մարինե Մկրտչյանին։