Կետից մինչև կետ

Ցուցահանդեսի հրավեր

Օգոստոսի 27-ին՝ 15:00, Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեր գործընկեր Աննա Թորոսյանի աշխատանքների ցուցահանդեսն է։

Ցանկացած երևույթ ծնունդից մինչև մահ սկսվում է մի կետից և ավարտվում է մեկ այլ կետում:
Կետերից և գծերից ստացված ստվերները ժամանակի գործառույթն է, որը, միախառնվելով գույնի մեջ, ստեղծում է պատրանքային հստակ իրողություն՝ ցույց տալով մարդու շարժումը, փիլիսոփայությունը և կյանքի ընթացքը ոչ ֆորմալ կերպով. քանի որ ոչինչ միանշանակ չէ : Աշխատանքները գուցե չափից շատ են ընդգրկում երևակայականը, բայց միշտ էլ ստեղծագործում ենք այն, ինչ գոյություն ունի. ինչ չենք զգում, դրա շուրջ չենք կարող երևակայել : Արվեստն էլ երևույթների արտահայտման միջոց է, որը չունի և չի ճանաչում սահմաններ․ այն ճանաչում է ցանկացածը, ինչ բնություն է»: Աննա Թորոսյան

MSKH

Edit Delete